23/05/2018 09:37
Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը՝ տարվա վերջին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից երեկ հետաքրքրվել են, թե ինչ եղավ նոր դիզայնով դրամների տպագրության ու դրանք շրջանառության մեջ մտցնելու հարցը։
«Դրամների դիզայնը վերջնական հաստատվել ա, տպարանում են, շուտով շնորհանդեսը կանենք», - ասել է Ջավադյանը։
Արդյոք քաղաքական իրադարձությունները հետ գցեցին նոր դրամների տպագրությունը։ Ջավադյանն ասել է․ «Չէ, չէ, նման բան չկա: Տարվա վերջին շնորհանդեսը կլինի»: