23/05/2018 14:58
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց ու պարեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության գլխավորությամբ Մաշտոցի պուրակից այսօր մեկնարկել է երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:
Արմեն Սարգսյանը նստավայրի մոտ հանդիպեց ակցիայի մասնակիցներին։
«Եթե նայելու լինենք մեր երկրի կարևորագույն խնդիրներին, իհարկե, այս պահին ամեն ինչ կարևոր է։ Եթե նայելու լինենք կարևորագույն խնդիրներին, որ մենք ունենք, ինձ համար և՛ որպես քաղաքացի, և՛ որպես նախագահ, 3 կարևորագույն խնդիր կա։ Մեկը երկրի անվտանգությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ բնապահպանությունը», - ասաց նախագահը։
Նա նշեց, որ եթե ամբողջ խնդիրը միայն Ամուլսարը լիներ, ինքն ուրախ կլիներ, նաև կասեր, թե ինչ լավ է, որ ընդամենը մի խնդիր կա, եկեք բոլորս միասին այդ խնդիրը լուծենք և այդ հարցը փակվի։
«Սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են և մեկ հանք չի, հավանաբար շատ ուրիշ հանքեր կան, որոնք ուսումնասիրույթան կարիք ունեն», - ասաց Արմեն Սարգսյանը։
Նախագահը խոստացավ իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անել բոլոր բնապահպանական խնդիրները լուծելու համար.
«Լուծումը պետք է կառավարության տիրույթում լինի։ Չգիտեմ, թե կառավարությունն ինչ կանի, բայց իմ անձնական կարծիքն է, որ համապատասխան խորհրդատվական մարմիններում ներգրավվեն լավագույն մասնագետները և պետք է բացառվեն շահարկումները»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նամակի բովանդակությունն՝ այստեղ։