23/05/2018 14:41
Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ի հետ մի շարք պայմանագրերից
Հրապարակվել է Ուկրաինայի համար ԱՊՀ շրջանակներում մի շարք միջազգային պայմանագրերի գործողությունը դադարեցնելու մասին հրամանագիրը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում, փոխանցում է Lenta.ru-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 19-ին: Նույն օրը Պորոշենկոն հայտարարել է ԱՊՀ կանոնադրական մարմիններից ներկայացուցիչներին հետ կանչելու մասին՝ նշելով, որ «նրանք այնտեղ այլևս բան չունեն անելու, մենք շարժվում ենք միասին դեպի Եվրոպա»:
ԱՊՀ կանոնադրական մարմիններին երկրի մասնակցությունը դադարեցնելու մասին նախագիծը սկսել են պատրաստել ապրիլին: