23/05/2018 14:50
Չիլիում 14 քահանայի ծառայությունից են հեռացրել մանկապղծության կասկածանքով
Չիլիի Ռանկագուա քաղաքի թեմը ծառայությունից հեռացրել է 14 քահանայի: Նրանց կասկածում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար: Այս մասին թեմը հայտնել է երեքշաբթի:
«Իրենց քահանայական ծառայությունից հեռացվել է 14 քահանա: Դա նշանակում է, որ հայտնի է դարձել, հիմնականում, զանգվածային լրատվամիջոցների տրամադրած տվյալներից, որ այդ քահանաները կատարել են արարքներ, որոնք կարող են հանցագործություններ լինել ինչպես քաղաքացիական, այնպես էլ կանոնական ոլորտում», - ասված է փաստաթղթում: Դրանում թեմը նաև նշում է, որ ավելի վաղ արդեն դիմել է դատախազություն:
Անցյալ շաբաթ Չիլիի «Տրեսե» հեռուստաալիքը հրապարակել է իր հետաքննության արդյունքները, որի ընթացքում լրագրողները պարզել են, որ Ռանկագուայում մի քանի քահանա անպատշաճ նամակագրություն են վարել անչափահասների հետ և կարող էին սեռական բնույթի արարքներ կատարել երեխաների ու դեռահասների նկատմամբ: