23/05/2018 13:36
ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան
ԵԽԽՎ համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին և Ջուլիա Լովոչկինան ժամանելու են Հայաստան՝ հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկում իրականացնելու համար:
Այցը տեղի կունենա մայիսի 23-25-ը: Քննարկումների միջոցով նրանք անդրադառնալու են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին և նոր կառավարության գերակայություններին:
Համազեկուցողները կհանդիպեն երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, նաև արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, դատական իշխանությունների, օմբուդսմենի և քաղաքացիական հասարակության հետ: