Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների. Հայտարարություն

23/05/2018 11:54

Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների. Հայտարարություն


Մի խումբ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իրենց նախընտրելի թեկնածուն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն է։

«Ներքոստորագրյալ անհատներս ու կազմակերպություններս հայտարարում ենք, որ սատարում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու արձակման հանրային պահանջը՝ համարելով, որ կոռումպացված ու անպատիժ հանցավոր խմբակը չի կարող և չպետք է շարունակի ղեկավարել Երևանի քաղաքային իշխանության մարմինները։

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի համար կենսական և քաղաքական մեծ նշանակության հաստատություն է, և դրա՝ օր առաջ ազատագրումը ՀՀԿ-ական ռեժիմից համաժողովրդական շարժման հաջորդ հաղթական հանգրվանը կլինի։ Երևանի կառավարման մարմինները ընտրովի են, կոչված են ներկայացնել երևանցիներին, և ուրեմն դրանց ձևավորման մեջ առավելագույնս պետք է հաշվի առնվեն երևանցիների և քաղաքային խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնած խմբերի կարծիքն ու նախընտրությունները։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ընթացիկ փոփոխությունների հռչակած արժեքներն անհրաժեշտաբար պետք է տեսանելի կերպով հաստատվեն գործնականում։ Երևանի համայնքային իշխանությունների մասով դա նշանակում է, որ քաղաքապետը պետք է լինի ոչ միայն հմուտ, բանիմաց և քաղաքային բազմաթիվ խնդիրների լուծմանը պատրաստակամ, այլև երևանցիների, հատկապես հաճախ անտեսված սոցիալական խավերի խնդիրների հանդեպ զգայուն քաղաքական գործիչ։

Ելք խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը, մեր պատկերացմամբ, լավագույնս է համապատասխանում այս չափորոշիչներին:

Զարուհի Բաթոյանն ունի ամենատարբեր սոցիալական խմբերի հետ հավասար մասնակցային սկզբունքով աշխատելու, առավել անտեսված խմբերի ձայնը բարձրացնելու, նրանց ինքնակազմակերպմանն ու խնդիրների համակարգային լուծմանն աջակցելու տարիների փորձ։ Ընտրովի մարմինների բարեփոխումը ենթադրում է այնպիսի ղեկավարի առաջադրում, որ կրողն է հորիզոնական աշխատանքային գործելաոճի և ունակ է սովորական մարդկանց խնդիրներին արձագանքելու, այդ թվում՝ ամենից լռեցված ձայներին ականջալուր լինելու։ Մենք կարևորում ենք այսպիսի կառավարչական մեթոդների ներմուծումը Երևան քաղաքի գլխավոր ներկայացուցչական մարմին և առօրյա քաղաքական կյանք։

Լինելով քաղաքացիական տարբեր շարժումների ակտիվ մասնակից՝ Զարուհի Բաթոյանը քաջատեղյակ է այդ պայքարների պահանջներին, քաղաքացիների կարիքներին և Երևանի ամենակենսական խնդիրներին։ Նա նաև անձնական փորձառությամբ գիտի Երևանի հանրային և մասնավոր տարածքների ու տրանսպորտային միջոցների անմատչելիության խնդիրը, ինչից ելնելով` առավել զգայուն է մեր քաղաքի բազմաթիվ խնդիրների և խոցելի խմբերի կարիքների հանդեպ։ Սա կարևոր է Երևան քաղաքի կառավարման գործում տարբեր քաղաքացիների շահերի ներկայացման առումով։ Նրա առանձնահատուկ մոտեցումների մասին են վկայում նաև շարժման ընթացքում հարթակից իր ելույթներում հնչեցրած ուղերձները, որոնք իրենց ներառողականությամբ որակապես նոր երանգ հաղորդեցին ժողովրդական պայքարին։

Որպես Երևանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիներին և հատկապես հանրային տեսանելիություն չունեցող, մամուլի հասանելիությունից, սոցիալական և քաղաքական արտոնություններից զրկված խմբերի ու անհատների համար՝ իրենց առավել զորացված զգալու, սեփական խնդիրները քաղաքականացնելու և հանրային օրակարգ բերելու առումով։

Հետևաբար, Զարուհի Բաթոյանի թեկնածության պաշտպանությամբ մենք ընդգծում ենք նորացվող Հայաստանում քաղաքական մտածողության հեղափոխության անհրաժեշտությունը։

Ուստի, կոչ ենք անում Զարուհի Բաթոյանին՝ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Ելք խմբակցությունից ավագանու անդամ, առաջադրել իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում, երբ քաղաքացիների համատեղ ուժերով Տարոն Մարգարյանի հեռացումը կլինի կատարված իրողություն։ Մենք խրախուսում ենք մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում Զարուհի Բաթոյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա Երևանի ներկայիս ավագանու կազմից լավագույնս կմարմնավորի քաղաքական մեծ փոփոխությունների արժեքները։ Ակնկալում ենք, որ ժողովրդական շարժման իրական որակական փոփոխություններին հետամուտ բոլոր մարդիկ, այդ թվում՝ իր թիմակիցները կաջակցեն Զարուհի Բաթոյանի թեկնածությունը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում Զարուհի Բաթոյանի ընտրությունը արժեքավոր քայլ կլինի ժողովրդական հեղափոխության բերած նոր արժեքների հաստատման առումով, որով մեզ և աշխարհի համար ևս մեկ առաջադիմական ձեռքբերում կարձանագրենք», - ասված է հայտարարության մեջ։

  1. Հուրիկ Ադդարեան
  2. Օլյա Ազատյան
  3. Արթուր Աթայան
  4. Լարա Ահարոնեան
  5. Աստղիկ Ասլանյան
  6. Շուշան Ավագյան
  7. Սոս Ավետիսյան
  8. Սոնա Առաքելյան
  9. Աննա Արուճյան
  10. Նորայր Արուճյան
  11. Աշխեն Բաբայան
  12. Նարե Բաբայան
  13. Արփի Բալյան
  14. Աննա Բաղրամյան
  15. Վահե Բուդումյան
  16. Սուսաննա Գյուլամիրյան
  17. Կարին Գրիգորյան
  18. Վարդինե Գրիգորյան
  19. Ինեսա Թադևոսյան
  20. Լուսինե Թալալյան
  21. Հասմիկ Թանգյան
  22. Աննա Թերզիկյան
  23. Անի Թունիյանց
  24. Անտոն Իվչենկո
  25. Նանա Լանդաու
  26. Լուսինե Խանդիլյան
  27. Գոհար Խաչատրյան
  28. Լուսինե Խառատյան
  29. Իննա Խոլոդովա
  30. Աննա Կամայ
  31. Աննա Կարապետյան
  32. Մարիա Կարապետյան
  33. Ռոբերտ Կարապետյան
  34. Վարդան Համբարձումյան
  35. Սալբի Հայրապետյան
  36. Արուս Հարությունյան
  37. Զարուհի Հովհաննիսյան
  38. Տաթևիկ Հովսեփյան
  39. Մարիամ Ղարագյոզյան
  40. Նանա Մանթաշևա
  41. Սոֆյա Մանուկյան
  42. Հասմիկ Մարտիրոսյան
  43. Ավնիկ Մելիքյան
  44. Հելենա Մելքոնյան
  45. Նվարդ Մինասյան
  46. Լուսինե Նավասարդյան
  47. Աննա Նիկողոսյան
  48. Գոհար Շահնազարյան
  49. Անեթ Շամիրյան
  50. Ստելլա Չանդիրյան
  51. Հայարփի Պապիկյան
  52. Սեւան Պետրոսյան
  53. Անի Սախլյան
  54. Լուսինե Սարգսյան
  55. Ռիմա Սարդարյան
  56. Անահիտ Սիմոնյան
  57. Լիլիթ Ստեփանյան
  58. Շողակաթ Վարդանյան
  59. Մարիաննա Փահլևանյան
  60. Ալիսա Քամալյան
  61. Արմինե Օգանեզովա
  62. Արուսիկ Օհանյան
  63. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  64. Էկոլոգիական իրավունք ՀԿ
  65. Իմ իրավապաշտպանը ՀԿ
  66. Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
  67. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  68. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
  69. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
  70. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  71. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  72. ՀԱՆՈՒն Հավասար Իրավունքների ՀԿ
  73. Հասարակություն առանց բռնության ՀԿ
  74. «Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան կազմակերպությունների միություն
  75. Սոցիոսկոպ ՀԿ
  76. «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն
  77. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից

Տվյալ բաժնի վերջին նյութերը