23/05/2018 16:18
Իսրայելում ԱՄՆ դեսպանը ներողություն է խնդրել՝ գոյություն չունեցող մզկիթով լուսանկարի համար
Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը ստիպված է եղել արդարանալ Երուսաղեմի Տաճարի լեռան՝ մահմեդականների կողմից ամենահարգված մզկիթներից մեկի փոխարեն տեղադրված, գոյություն չունեցող հուդայական տաճարի պատկերի մոտ լուսանկարվելու համար:
Պաղեստինցիները մեղադրել են Ֆրիդմանին սրբավայրի ստատուս քվոյի խախտման փորձի համար: Ի պատասխան՝ ԱՄՆ-ն պարզաբանել է, որ Ֆրիդմանը չի իմացել ֆոտոկոլաժի սադրիչ բովանդակության մասին, որի մոտ նրան լուսանկարել են լայն ժպիտը դեմքին:
«Դեսպան Ֆրիդմանը տեղյակ չի եղել պատկերի բովանդակության մասին: Նա խորապես հիասթափված է, որ ինչ-որ մեկը որոշել է օգտագործել նրա այցը Բնեյ-Բրակ՝ հակասական իրավիճակ ստեղծելու համար», - ասվում է դեսպանատան մամուլի հաղորդագրությունում:
Քննարկվող կադրում Ֆրիդմանին լուսանկարել են Բնեյ-Բրակ քաղաք կատարած այցի ժամանակ: Սա երկրի ծայրահեղ ուղղափառ հրեաների ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: Դեսպանի մոտ երևում է լուսանկար, որում պատկերված է Երուսաղեմի պատմական կենտրոնը՝ թռչնի թռիչքի բարձրությունից:
Նշվում է, որ լուսանկարը համապատասխանում է իրականությանը՝ բացառությամբ մի դետալի. տաճարի լեռան վրա Կուբաթ աս Սահրա մզկիթը մոնտաժի միջոցով փոխարինվել է հուդայական տաճարով, որի վերակերտման մասին երազում են Իսրայելի ծայրահեղ աջ շրջաններում:
«ԱՄՆ քաղաքականությունը բացարձակապես պարզ է. մենք կողմ ենք Հարամ Աշ-Շարիֆի/Տաճարի լեռան վրա ստատուս քվոյին», - գրել է ԱՄՆ դեսպանատունը՝ քաղաքական ճշգրտության համար օգտագործելով մահմեդականների ու հրեաների կողմից օգտագործվող տեղանունները:
Ինչ վերաբերում է սրբավայրին, ապա ստատուս քվոն նշանակում է, որ այն գտնվում է իսլամական գույքի հիմնադրամի՝ «Վակֆայի» ինքնավար կառավարման ներքո, և այնտեղ աղոթելու իրավունք ունեն միայն մահմեդականները, իսկ այլ դավանանքների ներկայացուցիչներին թույլատրվում է ազատ այցելել լեռը, որտեղ հնում քանդված հուդայական տաճարների ավերակների վրա գտնվում են Ալ-Աքսա և Կուբաթ Աս-Սահրա մզկիթները:
RT Mondoweiss "RT allissonCD: (Photo credit: Kikar HaShabat) Ambassador David Friedman receiving a large image of Jerusalem without the Al Aqsa Mosque and Dome of the Rock, both Muslim sites replaced by a Third Temple. pic.twitter.com/prLo1oBc07"
— Richard Hardigan (@RichardHardigan) 22 мая 2018 г.