23/05/2018 12:07
Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա և երկու ծովային թիրախ
Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ծովային ոստիկանության մի ստորգետնյա կառուցվածքի և երկու թիրախների ի պատասխան սահմանի խախտման և Իսրայելի զինվորական պահակետի հրկիզման, ասված է բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Հարվածները հասցվել են ի պատասխան նախօրեի առավոտյան Իսրայել մի քանի ահաբեկիչների ներթափանցման և զինվորական պահակետի հրկիզման», - նշվում է փաստաթղթում: «Բացի դրանից, այդ թիրախները խոցվել են ի պատասխան Գազայի հատվածից անօդաչու թռչող ապարատներ և օդապարուկներ ուղարկելու՝ շարունակվող փորձերի՝ ահաբեկչական գործունեության և իսրայելական տարածքի վրա գրոհների նպատակով»,- շարունակել են զինվորականները:
Մարտ ամսվա վերջին Գազայի հատվածում պաղեստինցիների և իսրայելացի զինվորների միջև սկսված զանգվածային ընդհարումների զոհ է դարձել արդեն շուրջ 120 արաբ, ավելի քան 13 հազար բնակիչներ վիրավորվել են կամ թունավորվել գազով: