23/05/2018 12:00
Հունաստանի նախագահը սրտի վիրահատության է ենթարկվել
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը սրտաբանական հետազոտություն է անցել, որի ընթացքում բժիշկները որոշել են ստենտ դնել, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ամենամյա սրտաբանական հետազոտությունը նախագահն անցել է Օնասիսի սրտավիրաբուժական կենտրոնում: «Հետազոտման ժամանակ որոշվել է մեկ ստենտ դնել, գործընթացն անցել է հաջող», - ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Մայիսի 23-ին նախագահը սովորական ռեժիմով կկատարի իր աշխատանքային ծրագիրը: