23/05/2018 13:44
Ուսանողներն Ավանում փակել են փողոցը և պահանջում են քոլեջի տնօրենի վերադարձը
Մի խումբ ուսանողներ Ավան վարչական շրջանում փակել են Բաբաջանյան փողոցի երթևեկությունը:
Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են, որպեսզի Երևանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը հրաժարական չտա:
Ի դեպ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կրկին հորդորել և պահանջել էր բոլորից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ:
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին», - մասնավորապես, նշել էր նա: