23/05/2018 18:08
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2018 թ. պլանի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» և ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի հետ անցկացվող «Օդային կամուրջ-2018» զորավարժություններ կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: