23/05/2018 14:33
ՌԴ ԿԲ-ն կարող արգելել հայտնի անձանց մասնակցությամբ բանկերի գովազդները
ՌԴ ԿԲ-ն ուսումնասիրում է հայտնի անձանց մասնակցությամբ բանկային ծառայությունների վերաբերյալ գովազդներն արգելելու առաջարկը, հայտարարել է ԿԲ փոխնախագահ Դմիտրի Տուլինը՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում, փոխանցում է «Интерфакс»-ը:
Պատգամավորներից մեկն առաջարկել է օրենսդրորեն արգելել բանկային ծառայությունների մատուցման վերաբերյալ գովազդներում հայտնի անձանց նկարահանումը:
«Հարկավոր է մտածել և քննարկել: Կարծում եմ կան գովազդներ, որոնցում երեխաների մասնակցությունն արգելված է: Արժե այդ մասին մտածել», - ասել է նա: