23/05/2018 15:02
Մինչև չգա թազեն, հինը չի հիշվի. Սեյրան Սարոյանը՝ արտահերթ ընտրությունների մասին (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վստահ է, որ ԱԱԾ տնօրենը կկատարի իր խոստացած սկանդալային բացահայտումները.
«Ասել է, ուրեմն կլինի», - լրագրողներին ասաց նա՝ անդրադառնալով Վանեցյանի այն հայտարարությանը, որ գործարարությամբ զբաղվող 350 մարդ հարկ չի վճարում։
Սարոյանը նշեց, որ իրեն այդ հայտարարությունը չի մտահոգում, քանի որ ինքը երբեք նման չարահաշումների հետևում կանգնած չի եղել։
«Ես տենց պետական պաշտոնի եղե՞լ եմ, որ բան գողանամ, մեզ ո՞վ ա թողել «կաստուրկին» մոտիկ գնանք, որ մի հատ էլ բան գողանանք», - ասաց նա:
Անդրադառնալով երիտասարդ պատգամավորների անփորձության վերաբերյալ քննադատություններին ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի այն հայտարարությանը, որ երիտասարդ պատգամավորներն անփորձ են ատկատների և կոռուպցիայի հարցում, Սարոյանն ասաց.
«Ջահել են, դեռ սովոր չեն, բայց կսովորեն»։
Ճշտող հարցին՝ այսինքն կսովորե՞ն կաշառք վերցնել, Սարոյանն ասաց.
«Տա աստված, որ չսովորեն։ Նամուս, թասիբ ունենան չեն անի տենց բան»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է համարում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին չի հաջողվի ձայներ հանաքել, Սարոյանն ասաց.
«Ձայն տվող կլինի, թե չէ, կյանքը ցույց կտա։ Ասում է՝ մինչև չգա թազեն, հինը չի հիշվի։ Հիմա եկել են, բարով են եկել, ոչ մեկի վրա ցեխ չի կարելի շփել։ Տա Աստված, որ ժողովորդի ցանկությունը կատարվի»։