23/05/2018 16:03
Չի կարելի բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ. Փաշինյանի արձագանքը՝ Սեֆիլյանին
Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսել է և այդ գործընթացը կշարունակվի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան. չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ժիրայր Սեֆիլյանի՝ իրեն ուղղված նամակին։
Նա հույս հայտնեց, թե բոլորը հասկանում են, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, ապա այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի կարողանան սիրո և համերաշխանության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ։