23/05/2018 20:30
Չինաստանում ներկայացրել են բենգալյան սպիտակ վագրի ձագերի (Տեսանյութ)
Չինաստանի կենդանաբանական այգու այցելուներին ներկայացրել են բենգալյան սպիտակ վագրի ձագերի, փոխանցում է RT-ն:
Կենդանիները լույս աշխարհ են եկել ապրիլի 2-ին: Նրանք ֆիզիկական լավ վիճակում են, ակտիվ են և անընդհատ խաղում են միմյանց հետ: Ինչպես ասել են այգու աշխատակիցները, բոլոր հինգ փոքրիկները լիովին առողջ են և երջանիկ են: Նրանք ստացել են Չինաստանի սրբազան լեռների անուններ, որոնք առաջարկել են այգու այցելուները, ապա ընտրվել առցանց քվեարկությամբ: