23/05/2018 10:25
Փարիզում բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններ են սկսվել
Սոցիալական պետական քաղաքականության դեմ Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են գրանցվել, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ սևազգեստ և դիմակավոր երիտասարդները կոտրել են խանութների փեղկերի ապակիները: Իրավապահները նրանց կանգնեցնելու համար արցունքաբեր գազ են կիրառել:
Ընդհանուր առմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է 16 հազար մարդ: Անկարգությունների պատճառով 17 մարդ է ձերբակելվել: