24/05/2018 17:09
Եղնուկյանի հարազատները վճարել են 10 մլն դրամ գրավը. նա կազատվի
«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի հարազատները վճարել են 10 մլն դրամ գրավը, և շուտով Եղնուկյանը ազատ կարձակվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
«Քիչ առաջ Եղնուկյանի հարազատները բանկում վճարումը կատարեցին և մի քիչ հետո նիստում կներկայացնեն կտրոնը», - ասաց Հայրապետյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը չէր բավարարել փաստաբանի միջնորդությունը Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու մասին և փոխարենը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել նրան։
Այդուհանդերձ, փաստաբանը պնդեց, որ դատավորի որոշումն անօրինական է և պատրաստում են բողոքարկել այն։