24/05/2018 16:14
ԿԸՀ–ն արտահերթ նիստ է գումարել
Քիչ առաջ մեկնարակեց ԿԸՀ արտահերթ նիստը:
Օրակարգում քննվում է ավագանու «Ելք» խմբակցության անդամներից մի քանիսի լիազորությունների դադարեցման հարցը:
Ակնկալվում է, որ կքննարկվի նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին հարցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարությամբ դիմել է Ալեն Սիմոնյանին` անդրադառնալով հարցին, որ վերջերս ստացել է պատգամավորական մանդատ, ուստի չի կարող համատեղությամբ շարունակել պաշտոնավարել Երևանի ավագանիում: