24/05/2018 12:14
ՔԿ փոխնախագահն աշխատասենյակից հեռացրել է Սերժ Սարգսյանի նկարը. Փաշինյանինը կախել նպատակահարմար չի գտնում
Իմ աշխատասենյակից Սերժ Սարգսյանի նկարը հեռացվել է նրա պաշտոնաթողությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը:
Հարցին՝ արդյոք հիմա աշխատասենյակում կկախի Փաշինյանի նկարը, Ղահրամանյանն ասաց, որ նպատահակարմար չի գտնում:
«Հիմա փակցված է Պարույր Սևակի և Վազգեն կաթողիկոսի նկարը», - ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ էր նախկինում նկար կախված, հիմա ոչ, փոխնախագահն ասաց.
«Այդպես էի նախկինում նպատակահարմար գտնում իմ աշխատասենյակը կահավորել»:
Նա ընդգծեց, որ չի պատրաստվում հեռանալ աշխատանքից, քանի դեռ դրա համար հիմքեր չկան: Դիտարկմանն՝ արդյոք մտահոգված չէ, որ ԱԱԾ տնօրենի խոստացած սկանդալային բացահայտումները նաև իրենց համակարգին կվերաբերեն, փոխնախագահն ասաց.
«Մեր համակարգում, լավ գիտեք, եղել են կաշառքի դրսևորումներ, քրեական գործեր: Երեկ դատախազությունը հրապարակեց, որ 8 քննիչ հետապնդման է ենթարկվել: Երբ լինում են կոռուպցիոն դեպքեր, բացահայտվում են, և մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն»: