24/05/2018 14:18
Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. համաներման մասին որոշում կարող է կայացնել ՀՀ վարչապետը. Նախագահ Սարգսյան
Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Դիրքորոշումը շատ պարզ է և հստակ` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն` երեկ, այսօր և վաղը», - ասաց ՀՀ նախագահը:
Արձագանքելով հարցին` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Արմեն Սարգսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններից ստացել է որոշակի փաստաթղթեր:
«Այդ փաստաթղթերը մոտ ժամանակ կուղարկվեն ՀՀ կառավարություն` համապատասխան նախարարություններ», - ասաց նախագահն` ընդգծելով, որ ըստ Սահմանադրության, համաներման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ կառավարությունն ու ՀՀ վարչապետը: