24/05/2018 16:28
Բաղդադում ահաբեկչության հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել
Առնվազն յոթ մարդ է զոհվել Բաղդադի զբոսայգում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով, տուժել է ևս 16 հոգի, հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը:
Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները նրան կանգնեցրել են զբոսայգու մուտքի մոտ, սակայն նա հասցրել է ակտիվացնել ռումբը: Եթե նրան հաջողվեր անցնել զբոսայգու խորքը, զոհերը կարող էին անհամեմատ ավելի շատ լինել:
Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: