24/05/2018 15:29
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ քննարկվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը
Մայիսի 23-25-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանում են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան և Ջուզեպե Գալատին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Մայիսի 24-ին նրանք հյուրընկալվել են Հայաստանի խորհրդարանում և առանձին հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին, բարեփոխումների իրականացման ընթացքին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի: Քննարկվել են նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին վերաբերող հարցեր: