24/05/2018 10:32
Իշխանության վերնախավում ստեղծվել են ներքին խմբեր՝ պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս օրերին թե՛ կառավարությունում, թե՛ նախագահականում ստեղծվել են ներքին խմբեր, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը: Նպատակը սուպերվարչապետության վերացումն է, ՀՀ նախագահի լիազորությունների մեծացումը, լիազորությունների վերաբաշխումը վարչապետի ու ԱԺ-ի միջև, հակակշռող մեխանիզմների ստեղծումը: Այս երկու հանձնաժողովներն ակտիվ աշխատանքներ են տանում, որի վերջնարդյունքը կլինի արդեն միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, կոնկրետ քայլեր ձեռնարկելը, օրենքներում, Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություններ անելը: Սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է նոր քաղաքական իրավիճակով, բանն այն է, որ եթե մինչ այս Սահմանադրությունը փոխել են կոնկրետ անձանց համար, այժմ ցանկանում են փոխել պետության համար:
Մանրամասները թերթի այսօրվա համարում