24/05/2018 20:17
Իսրայելը 2,5 հազար միավոր բնակարան կկառուցի Հորդանան գետի Արևմտյան ափին
Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին կկառուցի 2,5 հազար միավոր բնակարան, հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, փոխանցում է ТАСС-ը:
«Հաջորդ շաբաթ մենք հավանություն կտանք 2,5 հազար միավոր նոր բնակարանների կառուցմանը Հուդայում և Սամարիայում (Արևմտյան ափի իսրայելական անվանումը) պլանավորման խորհրդում, որոնցից 1,4 հազարը կառուցվելու են անհապաղ», - նախարարը գրել է Twitter-ում: