24/05/2018 14:28
Լիտվան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, տեղեկացնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Փաստորեն 27-ից արդեն 3։ Սպասում ենք ԵՄ մյուս երկրներին և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության ողջ ներուժով», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավորը։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում։ Մինչ այժմ փաստաթուղթը 27 երկրներից վավերացրել են 3-ը՝ Էստոնիան, Հայաստանը և Լիտվան։