24/05/2018 16:49
Ինչո՞ւ ԿԸՀ այսօրվա նիստում չքննարկվեց Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու հարցը. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը
Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու մասին քաղաքապետի ներկայացրած դիմումն այսօրվա նիստում չի քննարկվել, որովհետև քաղաքապետից այս մասին դիմումն այսօր է ստացվել, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Արձանագրությունը ստացվել է այսօր: Հարցը դեռ նիստին պետք է նախապատրաստվի, որից հետո նոր քննարկման ենթարկվի», - ասաց նա՝ նշելով, որ առաջիկայում ԿԸՀ-ն սահմանված կարգով կանդրադառնա քաղաքապետի արձանագրությանը:
Հարցին, թե մտավածություն չունի՞, որ ԿԸՀ աշխատանքը նոր իշխանությունների դժգոհություններն է հարուցելու, քանի որ մշտապես խոսվել է ընտրակաշառքի և ընտրակեղծարարությունների մասին, Մուկուչյանն ասաց.
«Կարծում եմ, որ կատարյալ երբևէ որևէ աշխատանք չի լինում: Կարևորագույն խնդիրը միշտ կատարելագործվելն է: Եթե նայենք ԿԸՀ գործունեությունը, ապա նա տարեցտարի փորձել է կատարելագործվել»: