24/05/2018 20:25
ԿԺԴՀ-ն վերացրել է իր միակ միջուկային զինափորձարանը
ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում այսօր տեղի է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը, հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը:
«Զինափորձարանի միջուկային օբյեկտների վերացումն իրականացվել է օտարերկրյա լրագրողների ներկայությամբ», - նշել է գործակալությունը:
ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից հինգ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի թղթակիցներ էին հրավիրված Փունգերիի շրջանում գտնվող միջուկային զինափորձարանի ապամոնտաժմանը հետևելու համար: Այս պայմանը երկրի ԱԳ նախարարությունում բացատրել են զինափորձարանի «սահմանափակ տարածքով»:
Փունգերիի միջուկային զինափորձարանի փակման և համապատասխան հանրային արարողության անցկացման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև Փանմունջոմում կայացած բանակցությունների ընթացքում: