24/05/2018 11:03
Օդանավակայանում մատնահետք չեն վերցնում. պոպուլիզմ է, բայց ճիշտ. Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր գիշերը օդանավակայանում է եղել և նրանից մատնահետք չեն վերցրել։
Այդ առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օդանավակայանում եմ։ Մատնահետք այլևս չեն վերցնում։ Աղջիկն ինձ ասաց, որ Ձեր հեռուստաեթերից հետո կարգադրել են հանել։ Իհարկե, երևի կառավարությունից է եղել հրամանը։ Այ սա հրաշալի լուր է։ Պոպուլիզմ է. բայց ճիշտ։ Մնում է օդի հարկն էլ հանեն և տոմսերը կէժանանան 30-40 դոլլարով։
Մի վախեցեք. տուրիստների թիվը կավելանա այնքան, որ լիուլի կփոխհատուցի «կորուստները»»։