24/05/2018 17:45
ԱՄՆ-ում նախագահի փոխվելը չպետք է բերի իրանական միջուկային գործարքի չեղարկման. Մոգերինի
ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը չի նշանակում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարելի է չեղարկել, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ելույթ ունենալով բիզնեսին նվիրված եվրոպական գագաթաժողովում:
«Եթե դու ստորագրել ես համաձայնագիրը, ապա այն գործելու է: ԱՄՆ-ի նախագահը փոխվել է, բայց համաձայնագիրը մնացել է», - ասել է նա՝ ընդգծելով, որ դա է միջազգային համաձայնագրերի սկզբունքը: «Մենք պետք է ունենանք կանխատեսելիություն, այլապես մեկը մյուսի հետ բանակցություններ չի վարի, եթե վաղը համաձայնագիրը կարելի լինի չեղարկել», - նշել է Մոգերինին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների և ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլև սահմանել նորերը: Միաժամանակ նա պնդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ է առաջադրել Թեհրանին: