24/05/2018 11:30
Փոխնախարարի անունը դեռ չեմ հրապարակի, բայց կասեմ, որ հայրենադարձ է. Սփյուռքի նախարար
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է աշխատանքային տասներորդ օրը: Նա տեղեկացրել է, որ երեկ արտահերթ ժողով է գումարել նախարարության մի քանի ստորաբաժանումների ղեկավարների հետ` քննարկելու «Արի տուն» ծրագրի հետագա քայլերը:
Նախարարը տեղեկացրել է, որ նոր օգնական ունի՝ Լուսի Վանա Կարապետյանը, ով հայրենադարձ է:
«Հանդիպեցի Սփյուռքի ապագա փոխնախարարի հետ. անունը դեռ չեմ հրապարակի, միայն կնշեմ` նա ևս հայրենադարձ է», - գրել է նա:
Ընդունեցի Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանին: Խոսեցինք ինչպես իրենց համայնքում, այնպես էլ Ֆրանսիայի հայության շրջանում առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, համագործակցության նոր մակարդակի շուրջ:
Ազգային ժողովում մասնակցեցի հարց ու պատասխանին:
Արտերկրից ժամանած շուրջ 50 դպրոցականներին Զվարթնոց օդանավակայանում ջերմորեն դիմավորեցին Սփյուռքի նախարարության աշխատակիցներ Երեմ Սիմոնյանն ու Դավիթ Զախարյանը:
Նախարարության կառուցվածքի, սպասվելիք ծրագրերի վերաբերյալ մի քանի կարևոր որոշումներ ենք կայացրել օրվա ընթացքում, որոնց մասին կխոսեմ առաջիկայում», - գրել է նախարարը: