24/05/2018 18:50
Նիկոլ Փաշինյանն այցելել է 30 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին. Լուսանկարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդեն 30 օր հացադուլ հայտարարած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը:
Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանդիպել էր «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին՝ հորդորելով չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը:
Գարեգին Չուգասզյանը դուրս էր եկել ընդհատակից և կալանավորվել ապրիլի 24-ին: Նույն օրը նա անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների ազատման գործընթացը:
Նա հույս էր հայտնել, որ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ լայնամասշտաբ համաներում կհայտարարվի:
Լուսանկարները՝ Facebook-յան օգտատեր Արդա Հովսեփյան-Դոնոյանի։