24/05/2018 14:20
Ռուս-վրացական սահմանին պահված հայկական ավոտբուսը բաց է թողնվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առավոտյան է տեղեկություն ստացել, որ ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսներից մեկին չեն թույլատրում շարունակել ճանապարհը Ռուսաստան։
«Դա կապված է նրա հետ, որ անցած տարի համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի հետ, որ մեր ուղևորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից: Հաշվի առելով նաև այս տարի ՌԴ-ում կայանալիք Ֆուտբոլի առաջնությունը, հիմա բավականին խստացվելու է կարգը, ուղղակի ռուսական կողմը մի փոքր շտապել է, որովհետև մենք դեռ չենք հասցրել փոխանակվել այն ցանկերով, որոնք որ իրավունք ունեն ուղևորափոխադրումները կատարելու», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Աշոտ Հակոբյանը։
Նա նշեց, որ արդեն կապվել են ՌԴ տրասնպորտի նախարարության հետ, նաև ՊԵԿ-ն է կապ հաստատել։
«Արդեն բաց են թողել ավտաբուսը», - ասաց նախարարը։