24/05/2018 18:01
Գեղարքունիքի մարզպետը հրաժարականի դիմում է գրել
Aysor.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Մեր տեղեկություններով՝ Բոթոյանը գրել է դիմումն ու այն կուղարկի ՀՀ կառավարություն։
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կստանձնի ԲՀԿ-ական ներկայացուցիչ։
Այսօր, ավելի վաղ, հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։