24/05/2018 14:11
Արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է որոշվի Ազգային ժողովում. ՀՀ նախագահ
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է քննարկվի ու լուծվի Ազգային ժողովում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Պե՞տք է, թե՞ պետք չի` ես կարծում եմ երկու մեծ սուբյեկտ կա` դա մեր հայ ժողովուրդն է ու այդ ժողովրդի համապատասխան մարմինը` Ազգային ժողովը: Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտավորությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի», - ասաց Արմեն Սարգսյանը: