25/05/2018 11:57
Էդմոն Մարուքյանը պատրաստ է պաշտպանել Արմեն Աշոտյանին քաղաքական հետապնդումից
Աշոտյանը կարող է դիմել ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին կամ Ավետիք Իշխանյանին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի այն պնդմանը, որ ՀՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է նկատվում։
Մարուքյանը նաև պատրաստակամություն հայտնեց անձամբ պաշտպանել Աշոտյանի շահերը, եթե դրա կարիքը լինի։
«Բազմիցս քննադատվել եմ իշխանության կողմից և ինքս էլ նշել եմ՝ որ օրը նրանք կլինեն ընդդիմություն, ես առաջինը նրանց կպաշտպանեմ, առաջին քաղաքական հետապնդվողին կպաշտպանեմ։ Ես ինքս պատրաստ եմ նրան օգնել այս հարցում», - ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ ինքն այս պահին չի տեսնում մի անձի, ում նկատմամբ քաղաքկան հետապնդում է իրականացվում՝ ընդգծելով, որ եթե Արմեն Աշոտյանը ունի հիմքեր, կարող է դիմել ՍԴ:
«Որևէ բան չի խանգարում նրան հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան», - հավելեց նա։
Անդրադառնալով Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ստիպում է ուսուցիչնեին ու տնօրեններին դուրս գալ ՀՀԿ-ից, ինչի իրավունքը չունի, Մարուքյանը նկատց, որ խոսքը պարտադրաբար ՀՀԿ վկայական ստացածների մասին է. «Դրա ժամանակներն անցել են, մենք չենք պարտադրելու, որ լինեն մեր կուսակցության անդամ և ասվել է, որ կարող են հետ վերադարձնել, եթե ստիպել են, որ անդամագրվեն ՀՀԿ-ին»: