25/05/2018 12:35
Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը
ՀՀ կենտրոնական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում մեկ հարց էր՝ Երևանի ավագանու անդամին մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանից գրություն են ստացել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
«Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանիում կփոխարինի նույն խմբակցության ադամ Նարա Հովհաննիսյանը», - ԿԸՀ նիստում հայտարարեց Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: