25/05/2018 14:35
Արթուրո Վիդալը կկանգնի դատարանի առաջ
Մյունխենի դատախազությունը հաստատել է, որ մոտ ժամանակներում «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է Sports.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարի սեպտեմբերին: Այդ ժամանակ Վիդալը ժամանակ է անցկացրել Մյունխենի գիշերային ակումբներից մեկում իր ընկերների և եղբոր հետ: Գիշերը ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով քաղաքացիներից մեկի գլխին երեք լիտր ծավալով շիշ է ջարդվել:
Ըստ բարի կառավարչի ցուցմունքի՝ հարվածողը Վիդալի շրջապատից չի եղել, այնինչ մեկ այլ վկա հակառակն է պնդում: