25/05/2018 14:29
ԶՈՒ մարտունակությունը պետք է համապատասխանի կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կարևորագույն խնդիրը Զինված ուժերի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար:
«Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել բոլոր նյութական միջոցներով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: