25/05/2018 14:00
Կանադայում ռեստորանում ռումբ են պայթեցրել
Կանադայում առնվազն 15 մարդ է տուժել Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Միսիսոգայի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալները, որոնք քողարկել Էին իրենց դեմքերը, մտել են Bombay Bhel ռեստորան և գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի է, որ տուժածներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանցից երեքը գտնվում են Տորոնտոյի փնասվածքաբանական կենտրոնում: Կասկածյալները փախել են պատահարի վայրից, առայժմ չի հաջողվել նրանց բռնել: Դեռև ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: