25/05/2018 23:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի և հանդիպել Վրաստանի վարչապետի հետ (Լուսանկարներ)
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այսօր տեղի է ունեցել նաև Հայաստանի նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Լուսանկարները Facebook-ի իր էջում հրապարակել է Վրաստանի վարչապետը։