25/05/2018 19:18
Հայաստան կայցելի Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը
Մայիսի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 28-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։