25/05/2018 20:00
Ձիով՝ դեպի ԱԱ-2018-ի քաղաքներ (Տեսանյութ)
Ռուսական անձնագրով ծագումով չինացի Ցզին Լին սկսել է ձիարշավը դեպի Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ քաղաքներ:
Ճանապարհորդը կայցելի Դոնի Ռոստով, այնուհետև Վոլգոգրադ, Սամարա, Սարանսկ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:
Ցին Լին պատմել է, որ սա իր երրորդ ձիարշավն է: 2007 թվականին նա Բաշկիրստանից հասել էր Պեկին: Դրա համար նրանից պահանջվել էր 17 ամիս: Այդ ընթացքում նա հաղթահարել է 12 հազար կիլոմետր: