25/05/2018 18:36
Մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2017-2018թ.թ. ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում։ Դիլիջանում գործող վարժարանում ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու կացարանային պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:
Այս տարի ռազմամարզական վարժարանն ավարտել է 36 պատանի, որոնցից 34-ը ցանկություն են հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում: