26/05/2018 09:53
«Ժողովուրդ». Հեռացող մարզպետը հեքիաթային ծախս է արել հեքիաթին նվիրված միջոցառման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 24-ին հայտարարել է, որ ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանն ազատվել է աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանը «Հեքիաթին հյուր» միջոցառման կազմակերպման նպատակով 750 հազար դրամ է տրամադրել՝ Աբովյանի թիվ 63-Ա որոշման համաձայն:
«Միայն թե մարզպետի որոշման մեջ նշված չէ, թե այդ միջոցառումը երբ, որտեղ է կայանալու, միջոցառման ծրագրով ինչ է նախատեսված, ինչի համար է ծախսվելու պետբյուջեից հատկացված 750 հազար դրամը: Հեռացող մարզպետի որոշմամբ՝ հեքիաթային ծախս է արվում հեքիաթին նվիրված միջոցառման համար», - գրում է թերթը: