26/05/2018 14:22
«Յանդեքսը»՝ պիրատների օգնական
«Յանդեքս» որոնողական համակարգն ապահովում է պիրատային ռեսուրսների 3/4-րդը, հայտարարել է ivi առցանց կինոթատրոնի գործադիր տնօրեն Օլեգ Տումանովը, փոխանցում է РБК-ն:
Այդ տվյալները հայտնի են դարձել Տումանովի շնորհանդեսի ժամանակ, որը նա ներկայացրել է Սանկտ Պետերբուրգի միջազգային գիտաժողովի շրջանակում:
Տումանովի տվյալով՝ «Յանդեքս»-ը մատակարարում է իրականացնում պիրատային կայքերի այցելուների 78 տոկոսի համար: Անձամբ ivi-ն օգտվում է որոնման համակարգի ընդամենը 15 տոկոսից: