26/05/2018 14:31
Կոլումբիան դառնալու է ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ուրբաթ հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործընկերության մասին համաձայնագրի կնքման մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ու ևս մեկ մեծ նորություն։ Հաջորդ շաբաթ մենք պաշտոնապես կձևակերպենք Կոլումբիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որպես գլոբալ գործընկեր», - գրել է Սանտոսը իր Twitter միկրոբլոգում։
Նրա խոսքով՝ Կոլումբիան դառնալու է Լատինական Ամերիկայի միակ երկիրը, որը նման առավելություն ունի։