26/05/2018 15:15
Հարվի Վայնշտեյնը 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել
Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել և հեռացել դատարանի դահլիճից: Նա պետք է հատուկ սարք կրի, որը հետևելու է իր տեղաշարժին: Բացի այդ, Վայնշտեյնը զրկվել է Նյու Յորք և Կոննեկտիկուտ նահանգները լքելու իրավունքից, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է մայիսի 25-ի առավոտյան Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Վայնշտեյնը մեղադրվում է մի կնոջ բռնաբարելու, մյուսին ոչ ավանդական սեռական հարաբերության ստիպելու համար: