26/05/2018 12:41
Ֆուտբոլի ԱԱ-2018-ի ֆավորիտն՝ ըստ Պուտինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտն է, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Советский спорт»-ին:
Բացի այդ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի ենթակառուցվածքների արդիականացման նպատակ է հետապնդում, և աշխարհի առաջնության անցկացումը կարող է դրան նպաստել։
«Մենք ցանկանում ենք, որ աշխարհի առաջնության անցկացումն աշխարհի համար տոն դառնա, և ես կարծում եմ, որ մենք կհասնենք դրան», - ասել է Պուտինը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։
Իսպանիայի հավաքականը խաղալու է B խմբում՝ Պորտուգալիայի, Մարոկկոյի և Իրանի թիմերի հետ։