26/05/2018 12:33
Ստամբուլում ԻՊ-ի 51 ենթադրյալ գրոհային է ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունը տեղեկացրել է Ստամբուլում իրականացված ոստիկանական արշավների արդյունքում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման 51 ենթադրյալ գրոհայինի ձերբակալության մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումը արշավներ է իրականացրել քաղաքի 16 տարբեր կետում՝ ձերբակալելով կասկածյալներին, որոնց ոստիկանությունն անվանել է «արտասահմանցի գրոհայիններ»:
Բոլոր ձերբակալվածներն օտարերկրացիներ են, սակայն նրանց ազգությունը չի նշվում: