26/05/2018 11:46
ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Դիմիտրի Գվինադձեին
ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինադձեին, հայտնում է առաջին փոխվարչապետի Facebook-ի էջը:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները:
Ի հավելումն, Դիմիտրի Գվանիձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին: